Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Կիևի և այլ ուկրաինական քաղաքների ցուցարարների աջակցությանն ուղղված ակցիա: Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցող ակցիան կազմակերպվել էր Ռուսթավելի պողոտայում. գրում է Грузия-Online-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները երթի են դուրս եկել Ուկրաինայի դրոշներով և կոչ են արել պաշտպանել ուկրաինական ազգի ազատությունը:
Ցուցարարներն իրենց դեմքերը ներկել են Ուկրաինայի դրոշի գույներով և անցորդներին ժապավեններ բաժանել: Ակցիան կազմակերպվել է մի խումբ վրաց ակտիվիստների կողմից Facebook սոցիալական կայքի միջոցով: Ակցիային մասնակցել է 100 մարդ, որոնց թվում' Վրաստանում ապրող Ուկրաինայի քաղաքացիներ: