Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Կիևում է: Այս մասին հաղորդում է վրացական «Քվիրիս քրոնիկա» թերթը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները:

 

«Հնարավոր է' Սաակաշվիլին ցանկանում է իր հեղափոխական փորձով կիսվել ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ»,-ասել է հոդվածի հեղինակ վերլուծաբան Նինո Սամխարաձեն: Սակայն առավել մանրամասն տեղեկություն այս մասին չկա:

 

Ավելի վաղ նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը հայտարարել էր, որ իր ամուսինը տեսնում է, որ ժողովուրդը ցանկանում է հանգստանալ իրենից, ուստի' հանրությանը չի երևում: