«Ուկրաինան մոտ ժամանակներս վերականգնելու է ԵՄ հետ բանակցությունները ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանների շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից 1 շաբաթ առաջ»,-հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկուշաբթի երեկոյան ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով' երկուշաբթի օրն ինքը զրուցել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ, և խոսակցության ընթացքում նրանք պայմանավորվել են դեպի Բրյուսել ուկրաինական աշխատանքային խմբի այցելության մասին, որը շարունակելու է համաձայնագրի ստորագրման շուրջ տարվող բանակցությունները:
«Առաջիկա բանակցությունները Եվրամիության հետ շատ բարդ են լինելու, քանի որ վերադառնալ համաձայնագրի պայմանների փոփոխությունը շատ բարդ է»,-նշել է Յանուկովիչը: