Դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամների օր: Նրանք մեզ հետ են, մեր հասարակության մի մասն են, նրանք մեզ հավասար են, բայց, ցավոք, պայմանները հավասար չեն: Շրջակայքը' ճանապարներ, դպրոցներ, հիվանդանոցներ, երթուղայիններ անվերջ շարունակելի ցանկ, պարզապես նրանց դուրս է մղում հասարակությունից, նրանց ստիպում մնալ տանը, զգալ անտեսված: Բայց մարդիկ այդպիսին չեն, նրանք պատրաստ են իրենց ձեռքերի վրա տանել հաշմանդամներին, նրանք օգնում են, աջակցում, ուժ տալիս, նրանք անտարբեր չեն: Իհարկե', կան նաև անտարբերներ` ոչ այդքան ստվար զանգված:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երեխանների նախաձեռնող խումբը պատրաստել է այս տեսանյութը` ցույց տալու համար, որ մարդիկ, անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից պատրաստակամ են օգնելու: