Մադոննան միացել է Ռուսաստանի միասեռականների իրավունքների պաշտպանությանը' աջակցություն հայտնելով «Սերը հաղթում է ատելությանը» ակցիային, որն ուղղված է միասեռականության քարոզն արգելող ռուսական օրենքի դեմ. գրում է The Metro-ն:

 

Պարբերականի տվյալներով' Մադոննան վրդովված է այն հանգամանքից, որ ռուսական կառավարությունն ընդունել է սկանդալային հակամիասեռական օրենքը և միացել է իրավապաշտպանների թվին, ովքեր հանդես են գալիս կառավարության դեմ ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին:

 

Ռուսաստանի պատմության այս պահին մենք պարտավոր ենք հանդես գալ նույնասեռականների պաշտպանությամբ. ասված է Մադոննայի տարածած հայտարարության մեջ:

 

«Միասին մենք կարող ենք ուղերձ հղել Ռուսաստանի ԼԳՏԲ համայնքին' ասելով, որ աշխարհն իրենց կողքին է»,-Մադոննային մեջբերում է թերթը: