Ոստիկանության տվյալների համաձայն' Զոլինգենից մի կին նկատել է մերկ տղամարդու, ով վազել է երկաթուղու մոտ:
Կնոջը նկատելուց հետո փախել է և վազել ռելսերի վրայով: Կինն արագ դիմել է ոստիկանությանը: Որոնումների ընթացքում կանգնեցրել են մետրոյի երթևեկությունը, ինչի արդյունքում 7 վագոն ուշացել է երթից:
Շուտով օրինախախտը կնոջ հետ դիմել է ոստիկանություն, որպեսզի բացատրի իրավիճակի պատճառը: Զոլինգենի 42-ամյա բնակիչը տեղեկացրել է, որ մերկ վազել է, որ ազատվի սթրեսից:
Բայց երբ նկատել է, որ իրեն ինչ-որ մեկը հետևում է, պանիկայի մեջ է ընկել և վազել է տուն:
Հասարակական կարգը խախտելու համար տղամարդուն տուգանել են: