Ընթացիկ տարվա հունվարի 24-ին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակել էր քաղաքացիական պայմանագրի մի նախագիծ, որը հուլիսի 24-ին հրապարակվեց արդեն պաշտոնապես՝ իբրև նոր քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթ:

 

Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունն արդեն ունի կառավարման խորհուրդ, որի անդամները դեկտեմբերի 9-ին «Անի» հյուրանոցի «Անի» սրահում պատրաստվում են հանդես գալ մամուլի ասուլիսով:

 

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր, թե քանի հոգուց է բաղկացած նոր միավորման կառավարման խորհուրդը և ովքեր են դրա անդամները:

 

NewsBook-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ: Դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը: Մանրամասները կարդացեք աղբյուր կայքում: