Ուկրաինայի Գերագուն ռադայի պատգամավոր, Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Ցարևը երկրի ՆԳՆ-ին և ԱԱԾ-ին խնդրել է արգելել օտարեկրյա մի քանի քաղաքացիների մուտքը Ուկրաինա. գրում է УНИАН-ը:

Պատգամավորն արտասահմանցի գործիչների և քաղաքացիների ներկայությունը Ուկրաինայում համարում է սպառնալիք ազգային անվտանգությանը:

Այդ ցուցակում հայտնվել են քաղաքացիներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Վրաստանից:

Հետաքրքիր է, որ այդ ցուցակում է հայտնվել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով նոյեմբերի 7-ին եղել էր Կիևում:

Հիշեցնենք, որ կիրակի օրը զանգվածային անկարգությունների հետևանքով Կիևում տապալել էն Լենինի հուշարձանը: