Ամենաթեոկրատիկ պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շարունակում է ցնցել միջազգային հանրությանը:
Այսօր համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին սպորտային հագուստով զբոսնում է լեռներում: Եթե չլինեն լուսանկարների մեկնաբանությունները, ապա հազիվ թե հնարավոր լինի Ռուհանիին տարբերել միջին վիճակագրական եվրոպացուց կամ ամերիկացուց:
Ոմանք Ռուհանիի նոր կերպարը գնահատում են որպես ինքնատիպ ակնարկ Արևմուտքին՝ մեկնաբանելով, որ Իրանը փոխում է ոչ միայն իր քաղաքականությունը, այլև' մտածելակերպը: