Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նստաշրջանը: ԱԺ նախագահը ներկայացրեց արտահերթ նստաշրջանի օրակարգը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ նշեց, որ այսօր Մարդու իրավունքների օրն է: «Կարծում եմ՝ արժե, որ ԱԺ-ի անունից ՀՀ քաղաքացիներին ու բոլորին շնորհավորենք»,-ասաց Փաշինյանը:

 

Պատգամավորին ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Դուք շտապում եք, ինչպես միշտ շտապում եք: Արդեն պայմանավորվել ենք, որ քվեարկությունից հետո ենք անցնում շնորհավորանքներին»: