Դեկտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1971 թ. ծնված Արմեն Ե.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի Նանսենի փողոցում գտնվող բանկում ոսկյա զարդեր գրավադրելու և իրեն պարտք վերադարձնելու պատրվակով, իր ծանոթ Արթուրը նշված բանկի մոտ իրենից վերցրել է մոտ 10 հատ բարձր հարգի ոսկյա մատանի, բնական կարիքը հոգալու պատրվակով մտել բանկ, այնուհետև դուրս գալով' հեռացել անհայտ ուղղությամբ' խաբեությամբ տիրանալով 2.800 դոլար արժողության ոսկյա մատանիներին:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 1971 թ. ծնված Արթուր Ս.-ն է, որը դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, բերման է ենթարկվել բաժին:

 

Կատարվում է հետաքննություն: