Ազգային ժողովի նստերի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դուրս եկան նիստերի դահլիճից և շուրջ 3 րոպե դռների արանքում զրուցեցին։

 

Լրագրողների հարցերին Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե նիստ է վարում։

 

«Մի քանի օրից Ձեզ կհրավիրեմ, հարցերին կպատասխանեմ»,-ասաց նա և արագ վերադարձավ նիստերի դահլիճ։ Երբ փորձեցինք Գագիկ Ջհանգիրյանից պարզել, թե ինչի մասին էին խոսում՝ նա պատասխանեց. «Գաղտնիք է»։

 

Մանրամասները tert.am-ի տեսանյութում: