դեկտեմբերի 3-ի առավոտյան տեղեկատվություն տարածվեց, որ Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Ցիե Զոնա Ֆռանկա անվանումը կրող արտաքսման ճամբարում իր սպորտային կոշիկների ճարմանդով կախվելով' ինքնասպան է եղել 32-ամյա մի հայ երիտասարդ Արամայիս Մանուկյան անունով, ով իր բախտակիցների շրջանում հայտնի էր, որպես Ալիկ: Սակայն այս վարկածը կեղծ է թվում. այդտեղ առաստաղի բարձրությունը 2 մետրից ավելի է, և ճամբարում արգելված են ճարմանդներով կոշիկները:

 

Lurer.com-ի տեղեկություններով' Ալիկը հայհոյանքներով վեճի է բռնվել ոստիկանության ներկայացուցիչների հետ, որից հետո նրան շղթայել և տարել են: 3 ժամ անց ահազանգ է ստացվել, որ նա ինքնասպան է եղել:

 

Երեկ Բարսելոնայի հայությունը, ինչպես նաև բազաթիվ իսպանացիներ հավաքվել են վերը նշված ճամբարի դիմաց' իրենց բողոքի կոչերը ներկայացնելու և արդարություն պահանջելու:

 

Առաջարկում ենք դիտել Lurer.com-ին տրամադրված տեսանյութը, որտեղ անդրադարձ է կատավել Բարսելոնայում տեղի ունեցած բողոքի ցույցին.