Վրաստանի խորհրդարանի լիգումար նիստի ժամանակ վեճ է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի և նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչների միջև:

 

Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Սոսո Ջաչվլիանին, որը ծնունդով Սվանետիից է, հայտարարություն է արել այդ շրջանում 2004թ. իրականացված հատուկ գործողության վերաբերյալ և վիրավորել Գեորգի Բարամիձեին (Բարամիձեն 2004-ին երկրի ներքին գործերի նախարարն էր). հաղորդում է Новости-Грузия-ն:

 

«Բարամիձե, գողական մի գնա, դու չմո ես»,-ասել է Ջաչվլիանին, ինչից հետո փոքրամասնության պատգամավորը հարձակվել է նրա վրա: Հաշված վայրկյաններում նրանց են միացել այլ պատգամավորներ, և ծեծկռտուք է սկսվել, որը տևել է մի քանի րոպե: Խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին կատարվածը որակել է որպես «ամոթալի» և ընդմիջում հայտարարել: