Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Բեսարաբիայի հրապարակում դեկտեմբերի 8-ին տապալված Լենինի հուշարձանը շարունակում է ընկած մնալ այնտեղ: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այն սկսել են կտոր-կտոր անել: Հուշարձանի տեղում ցուցարարները բարձրացրել են Ուկրաինայի և Եվրամիությա դրոշները:
Ավելի ուշ համացանցում հայտարարություններ էին հայտնվել Լենինի արձանի կտորների վաճառքի մասին: Վաճառքի էին հանվել արձանի ձեռքի, ոտքերի մնացորդները: Վաճառողը հրաժարվել էր աճուրդի հանել արձանի գլուխը: