6 ամսական երեխան խեղդամահ է եղել իր օրորոցում այն բանից հետո, երբ 3-ամյա քույրը, ամենայն հավանականությամբ, փորձել է փոխել նրա տակդիրը: Փոքրիկ աղջիկն իր եղբոր հետ մենակ է եղել, որից հետո երեխային գտել են գլուխը կախ, թույլ վիճակում՝ գլխի մոտ 4-5 հատ տակդիր շարած:
Բժիշկների՝ երեխային փրկելու բոլոր ջանքերը ապարդյուն են եղել: Երեխան Անգլիայի Օքսֆորդշայրի հիվանդանոցում մահացել է: Հնարավոր է, որ նա խեղդամահ է եղել տակդիրներից, որոնք օրորոցում չեն եղել, երբ մայրը մի քանի րոպե առաջ երեխայի մոտ է եղել:
Երբ դատաքննիչը 27-ամյա մորը հարցրել է՝ արդյոք հնարավո՞ր է, որ աղջիկը փորձել է փոխել փոքրիկ Ֆեոնիքսի տակդիրը, մայրը համաձայնել է:
«Այդպես կարելի է բացատրել իրավիճակը»,-ասել է դատաքննիչը: