Օրեր առաջ Ուկրաինայի ընդդիմադիր ցուցարարները մեծ աղմուկ էին բարձրացրել այն բանից հետո, երբ նկատել էին, որ ռուսական հեռուստաալիքները անթաքույց կերպով կեղծում են Կիևի կենտրոնում հակակառավարական ցույցերի լուսաբանումը:
Ցուցարարներին և ընդդիմադիր առաջնորդներին հատկապես բարկացրել էր այն, որ ռուս լրագրողները միտումնավոր կրճատում են մարդաշատ ցույցերի մասնակցիների թիվը:
Այսպես, օրինակ, շաբաթվա սկզբում տեղի ունեցած «Միլիոնների քայլերթը» վիճարկել էր Ռուսական Առաջին հեռուստաալիքը՝ պնդելով, որ ցույցին առավելագույնը 100 հազար մարդ է մասնակցել:
Ի պատասխան վերոհիշյալ ապատեղեկատվության, ակտիվիստները տեղադրել են բազմահազարանոց միջոցառման լուսանկարներից մեկը և մակագրել. «Հատուկ առաջին ալիքի համար. մենք առհասարակ այստեղ չենք, մենք չկանք»:
Ստորև կարող եք տեսնել լուսանկարի ամբողջական տարբերակը, որն արագորեն տարածվում է համացանցում:
Նյութի աղբյուրը` newsbook.am