Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ հաջողությամբ երկրորդ կապիկն են ուղարկել տիեզերք. հաղորդում է Associated Press-ը:
Նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ Ֆարհամ մականունով կապիկը տիեզերք է թռել «Փաջոնեշ» հրթիռ-կրիչի վրա, որի գործարկման ժամանակ կիրառվել է հեղուկ վառելիք: Թե երբ է թռիչքն իրականացվել, չի հաղորդվում:
Իրանի ղեկավարությունը հաստատել է նաև, որ առաջին անգամ կապիկ են ուղարկել տիեզերք 2013 թ. հունվարին: