Վաշինգտոնում սկսվել է ԱՄՆ-ի և Եվրամիության պատվիրակությունների' առևտրաներդրումային գործընկերության շուրջ բանակցությունների երրորդ փուլը. հաղորդում է 1news.az-ը:

 

Ըստ առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչի՝ աշխատանքը սկսել են բանակցորդների այն խմբերը, որոնք պատասխանատու են սպասարկան, պետական կարիքների համար գնումներ ոլորտի, էներգետիկայի և հումքային ապրանքների, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, առևտրի ու աշխատանքի բնագավառի համար:

 

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև սանիտարական և ֆիտոսանիտարական արգելքների, փոքր ու միջին բիզնեսի հարցերը: