Շարունակվում է Ուկրաինայում մանկապիղծների խմբավորման մասին սկանդալային մանրամասների բացահայտումը: Ինչպես հայտնում են Ուկրաինայի իրավապահները, Ղրիմում ուսուցիչն աշակերտների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ֆիլմեր է նկարահանել և ուղարկել Կանադա:
Կանադայում է գտնվում «Azov Films» պոռնոստուդիայի կենտրոնական գրասենյակը, որն ունի մասնաճյուղեր աշխարհի ավելի քան 15 երկրնում:
«Երեխաները նկարահանվել են սաունաներում, բնակարաններում, նույնիսկ' բակերում, նրանց սովորեցրել են ծխախոտ ծխել, խմել և միասին դիտել պոռնո ֆիլմեր»,-տեղեկացնում է ոստիկան Լիզա Բելանջերը:
Ձերբակալվածների շարքում են 40 ուսուցիչ, 32 կամավոր, ովքեր «աշխատել» են երեխաների հետ, 6 իրավաբան, 9 քահանա և 2 խորթ հայր. հայտնում է Տորոնտոյի ոստիկանության' անչափահասների գործով վարչության պետ Ջոանբա Բիվեն Դեժարդեն:
Ղրիմի ոստիկանությունը ձերբակալել է նաև «Azov Films» պոռնո ստուդիայի' Ուկրաինայի մասնաճյուղի ղեկավար Վիկտոր Ռուսանովին, ով հանրությանը հայտնի է որպես պատմաբան, մանկավարժ և հասարակական գործիչ: Իսկ «Azov Films»-ի ուկրաինացի ռեժիսյորի ձերբակալությունը հաջողվեց Ղրիմի լրագրողների հետաքննության շնորհիվ, որոնք ճիշտ ժամանակին կարևոր նյութեր և փաստաթղթեր հանձնեցին իրավապահ մարմիններին:
Իր «դերասաններին» Ռուսանովը գտնում էր աշակերտների շրջանում: Հիմնականում նրանք 10-15 տարեկան տղաներ էին: Արժեքավոր փոխհատուցումների խոստում ստանալով' երեխաները կատարում էին ուսուցչի ցանկացած քմահաճույք:
Ռուսանովի ձերբակալման օրը ձերբակալվում է նաև նրա հյուրը, ով Ավստրալիայից եկել էր Ղրիմ, «Azov Films»-ի համար նախատեսվող նոր նկարահանումներին մանակցելու և այդ ֆիլմի համար երեխա ընտրելու նպատակով:
Ավելի վաղ, ինչպես հաղորդում է «Glavred»-ը, Օդեսայում նույնպես բացահայտվել էր օնլայն պոռնոստուդիայի մեծ ցանց: Կազմակերպիչները պատրաստում էին պոռնո կայքեր երիտասարդ աղջիկների համար: Նրանցից յուրաքանչյուրին տրամադրված էր հատուկ սենյակ, որտեղից տեսախցիկների օգնությամբ աղջիկներն օնլայն կապ էին հաստատում իրենց հաճախորդների հետ