Եգիպտոսի նախագահի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Իհաբ Բադավին կանխատեսել է, որ 2014-ի հունվարի կեսին երկրում կայանալիք Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծի օգտին իր ձայնը կտան մասնակիցների ավելի քան 70 տոկոսը. այս մասին հայտնում է novostimira.ru-ն:

 

Երկրի կառավորությունն ամեն ինչ անում է, որ առաջիկա հանրաքվեին հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն. ավելացրել է Բադավին:

 

Եգիպտոսի նոր Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի 2014 թվականի հունվարի 14-ին և 15-ին: Օրենքի նախագիծը պարունակում է 247 հոդված: Եթե այն ընդունվի, երկրում կվերացվի Սահմանադրական խորհուրդը:

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին Սահմանադրությունն ընդունվել է անցած տարվա դեկտեմբերին և չեղյալ հայտարարվել այս տարվա հուլիսին նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիին գահընկեց արած զինվորականների կողմից: