Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում իր վերաբերմունքն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

 

«Ոչ արդյունավետ եմ համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ կիրառելը, բայց հույս ունեմ, որ որոշակի առաջընթաց կգրանցվի Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացում: Այս խնդրի կարգավորման համար նոր պատժամիջոցներ սահմանելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-հայտնել է Պուտինը:

 

Ռուսաստանի նախագահն ավելացրել է նաև, որ դեռ հստակ չի կարող ասել, թե երբ կունենա պաշտոնական այց' Իրան, սակայն անպայման կօգտվի ստացած հրավերից: