Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է հարձակում գործել Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի շենքի վրա։ 

 

Տղամարդը հանդիպում է պահանջել նահանգի կառավարության ղեկավարի հետ։ Այս կերպ նա ցանկացել է իշխանության ներկայացուցչի միջոցով հարթել իր և իր գործատուի միջև ծագած վեճը։

 

Վերջինս հայտարարել է, որ իր ավտոմեքենայում պայթուցիկ և դյուրավառ հեղուկ կա։

 

Ոստիկանությունը հապճեճ տարհանել է  խորհրդարանի շենքում գտնվող մարդկանց:

 

Իրավապահների մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է զինաթափել  և ձերբակալել ահաբեկչին։ Այս մասին հաղորդում է The Australian-ը։