Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել են Սփյուռքում ստեղծված 2 ուսումնական ձեռնարկներ: ընթացիկ տարում Սփյուռքի' 30 երկրում գործող դպրոցներին տրամադրվել են շուրջ 62 000 օրինակ դասագիրք եւ այլ ուսումնական օժանդակ նյութեր:
«Նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ջավախքի դպրոցներին հատկացրել է դպրոցական գույք /շուրջ 600 սեղան եւ 900 աթոռ/, ինչպես նաեւ 14 700 օրինակ ուսումնական գրականություն»,- ասաց նա:
Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ «Փարոս»-ի միջոցով 900 ուսանողի վարձավճարների 50-100 տոկոս փոխհատուցում կհատկացվի:
«Սկզբում օգնությունը տրամադրվում էր' հաշվի առնելով ուսանողների ՄՈԳ-ը, սակայն նախորդ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ դրանք բավական ցածր են, հետեւաբար' ավելի քիչ թվով ուսանողներ էին կարողանում օգտվել դրանից: Իսկ այս տարի ՄՈԳ-ի միջին շեմն իջեցրեցինք, արդյունքում' 845 ուսանող պետությունից օգնություն կստանա»,- ասաց նախարարը: