Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, հավանաբար, կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»:
Ինչպես տեղեկացնում է sport-express-ը, «Ուրալը» 39-ամյա դարպասապահին ձեռք կբերի վարձավճարով:
Կողմերը տրանսֆերի իրականացման հարցի շուրջ գրեթե համաձայնության են եկել:
Նշենք, որ Բերեզովսկին Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է երեք խաղի: