Գերմանական պարբերականների փոխանցմամբ գերմանացի պատգամավոր Մարիլուիզ Բեկը Միխայիլ Խոդորկովսկու հետ հանդիպել է հյուրանոցում եւ մոտ մեկ ժամ զրուցել:

 

«Ռուսաստան վերադարձ օրակարգում չկա»,-հայտարարել է նա:

 

«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարն անձամբ դեռեւս չի հայտարարել' պատրաստվում է վերադառնալ հայրենիք, մնալ Գերմանիայում, թե գնալ մեկ ուրիշ երկիր:

 

Գերմանիայի ԱԳՆ աջակցությամբ Խոդորկովսկուն տված մուտքի արտոնագիրը նրան հնարավորություն է տալիս այդ երկրում գտնվել մինչեւ մեկ տարի: