1850թ. Երևանում բացվում է առաջին օրիորդաց դպրոցը, որը կոչվում է Սբ. Հռիփսիմեի անունով։ Գործում էր Նազարովի փողոցում (այժմ' Ամիրյան) կառուցված հարմարավետ, գեղեցիկ շենքում։ Այստեղ սովորում էին հիմնականում հարուստների աղջիկները, որովհետև ուսումը շատ թանկ էր։

 

Հայոց լեզուն պարտադիր առարկաների ցանկում չէր, և սանուհիները բողոքի ու դասադուլների գնով էին նվաճում մայրենին սովորելու իրավունքը։

 

Նկարում' Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, 1910թ.