Կանադայի արևելյան շրջաններում ձյունամրրիկն ու անձրևը խափանել են Տորոնտոյի մոտ 250.000 տների էներգամատակարարումը: Իրավիճակն, ամենայն հավանականությամբ կպահպանվի ևս երկու-երեք օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Երթևեկությունը կաթվածահար է եղել, տրամվայներն ու մետրոպոլիտենը դադարեցրել են աշխատանքը։ Տասնյակ ավիաչվերթներ հետաձգվել են կամ չեղյալ համարվել։

 

Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը փոթորիկը քաղաքի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն է որակել։ Այն համեմատում են 1998թ.-ի մահացու սառցե մրրիկի հետ, որն ավելի քան 20 մարդու կյանք էր խլել և 3 մլն մարդու թողել առանց էլեկտրաէներգիայի։