Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը պետք է ստորագրման համար պատրաստ լինի մինչ 2014թ. մայիսի 1-ը։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նախագահը նաև նշել է, որ վավերացման համար փաստաթուղթը պետք է ուղարկվի ազգային խորհրդարաններ, որպեսզի այն 2015թ. հունվարի 1-ից սկսի աշխատել ամբողջական ձևաչափով»,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
«Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հաստատել են պայմանագրի ինստիտուցիոնալ մասը»,-ասել է Պուտինը։