Հայաստանի ազգային հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Спорт день за днем»-ին տված հարցազրույցում նշել է
«Մեզ հաջողվեց մրցաշարային աղյուսակում արժանի տեղ զբաղեցնել: 4-րդ հորիզոնականը ամբողջությամբ կարելի է գրանցել մեր ակտիվում: «Դինամոյի» հաջողությունների մեծ մասը պայմանավորված է ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ: Մենք խաղացող թիմ ունենք և կոմբինացիոն խաղում քչերին ենք զիջում:«Դինամոն» ճիշտ ճանապարհին է: Ցավում եմ որ թիմին քիչ օգուտ եմ տվել: Սակայն ինձ համար առաջին տեղում թիմի հաջողությունն է: Գոհացնում է այն, որ ազգային հավաքականում մի քանի բարձրակարգ խաղ եմ անցկացրել՝ իտալացիների, բուլղարացիների և չեխերի դեմ: Իտալացիները աշխարհի առաջնության ֆավորիտ չեն: Գլխավոր ֆավորիտները բրազիլացիները և իսպանացիներն են: Տոների կապակցությամբ երկրպագուներին ցանկանում եմ, որ նրանք ավելի քաղաքակիրթ կերպով երկրպագեն իրենց թիմերին, որպեսզի խաղերին այլևս դատարկ տրիբունաներ չլինեն, և, իհարկե', առողջություն և երջանկություն: Ամանորիին ընտանիքիս հետ կմեկնեմ Ինդոնեզիա՝ Բալի: Այնտեղ թենիս խաղալու հնարավորություն կա, և առհասարակ սպորտի համար պայմաններ ստեղծելու հնարավորություն կա: Այդ պատճառով էլ ավանդաբար ընտրում ենք այդ վայրը»-նշել է Բերեզովսկին: