Ինչպես հայտնի է դարձել «Prime Crime»-ին Горячий Ключ-ում ձերբակալված «օրենքով գող» 45-ամյա Վադիմ Իվանենկոյի հեռախոսի ուսումնասիրման ժամանակ ոստիկանները հայտնաբերել էին հետաքրքիր տեսագրություններ:

 

«Prime Crime»-ի տվյալներով՝ տեսագրության մեջ եղել են «օրենքով գողը» և իր քաղաքացիական կինը, որոնք տեսագրել էին իրենց սեռական հարաբերությունները:

 

Ոստիկանները որոշել են շանտաժի ենթարկել Իվանենկոյի կնոջը և եթե նա իրենց չվճարի 5-7 մլն ռուբլի, ապա այդ տեսագրությունը կներբեռնեն համացանց:

 

«Օրենքով գողի» կինն էլ դիմել է ոստիկանություն՝ հաշվի չառնելով իր ամուսնու հեղինակությունը:

 

Ոստիկանության բաժանմունքում փրկագնի համար նախատեսված գումարը նախապես նշվում է՝ հանցագործ ոստիկանների մեղքն ապացուցելու համար: Ոստիկանության օպերատիվ աշխատանքների արդյունքում հանցագործ ոստիկաններից մեկը հայտնվում է բանտախցում. մյուսին հաջողվում է դիմել փախուստի: