Այսօր' ժամը 14-ին տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ատենախոսության թեման է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»:
Այս ատենախոսության պաշտպանությունն առաջացրել էր լրագրողների հետաքրքրությունը, ովքեր եկել էին տնտեսագիտական համալսարան' լուսաբանելու պաշտպանությունը: Սակայն տեղի «ուսանողները» շրջափակել էին մուտքը և թույլ չէին տալիս լրոգրողները մուտք գործեն համալսարան:
Նշենք, որ ուսանողության համախմբման մեխանիզմն իր ձեռքն էր վերցրել ՀՊՏՀ-ի ՈւԽ նախագահ և ռեկտորի խորհրդական ՀՀԿ ական Սևակ Խաչատրյանը:
Տեղի ունեցածի պատճառով ժամանել էր նաև ՄԻՊ ներկայացուցիչ, սակայն ՄԻՊ ներկայացուցիչը իր իրավասություններից դուրս համարեց խնդիրը:
Տեղեկացանք նաև, որ վաղը ժամը 12:00-ին մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են հավաքվել ՀՊՏՀ-ի մոտ և իրենց բողոքն արտահայտել միջադեպի կապակցությամբ:
Ինչպես և սպասվում էր Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը բարեհաջող ավարտ ունեցավ:
Տեսանյութը' epress.am-ի