ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2014-ը թող լինի ձեռքբերումների, սպասումների, երազանքների կատարման տարի:
Թող մեզ յուրաքանչյուրիս ուղեկցի այն պարզ գիտակցումը, որ պետականությունն ու ազգապահպանությունը մեր ժողովրդի հուսալի, կայուն ու լուսավոր ապագայի գրավականն է: 2014 թվականը թող լինի միասնության ու հավատի տարի: Թող մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն պարզ գիտակցությամբ, որ ուժեղ, հզոր հայրենիք ունենալը մեր բոլորիս նպատակն է: Մաղթում եմ բոլորիս անամպ ու խաղաղ երկինք, սեփական ուժերի նկատմամբ վստահություն ու հավատ, ապահով, արդար, ուժեղ, հզոր, ցանկալի հայրենիք ունենալու վճռականություն: Թող մեր բոլորի օջախներում հաջողություն, սեր ու երջանկություն լինի:
Թող մարդկանց դեմքերից պակասի հոգսերից առաջացած թախիծը ու թող նրանց դեմքից անպակաս լինի ժպիտը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: