2013թ. աչքի ընկավ ինչպես քաղաքական և քաղաքացիական կյանքում կարևոր իրադարձություններով, այլ նաև' պետական գործիչների արտահայտություններով, որոնք րոպեների ընթացքում դարձան «թևավոր խոսքեր» և մինչ այժմ էլ օգտագործվում է շատերի կողմից: YerevanNews.am-ը առանձնացրել է այդպիսի արտահայտություններից մի քանիսը:
1. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ամենաքննակվող թեմաներից մեկը ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի մի քանի արտահայտություներն էին, որոնք իրարանցնում առաջացրեց ժողովրդի շրջանում: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Եռաբլուրում՝ երբ նրան լաց լինելով մի կին մոտեցավ, Սերժ Սարգսյանն էլ պատասխանեց՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»: Մանրամասները' տեսանյութում:
2. «Ինչքան ուզես, էնքան խփենք». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանն արդեն Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան է գնահատում մարզում հաղթելու իր հնարավորությունները, ասել է՝ «ինչքան ուզես, էնքան խփենք»:
3. Բադասխան ես տալու. Րաֆֆի Հովհաննիսյան
Ուղիղ մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա խոստացավ, որ «Րաֆֆու և Սերժի Հայաստանների» միջև պայքարում գնալու է մինչև վերջ։ «Ոչ մի զադնի», «բադասխան եք տալու», «միայն իմ դիակի վրայով», «Բարևի հեղափոխություն» այս արտահայտությունները նույնպես երկար ժամանակ հնչում էին բոլորի կողմից:
4. «Տենց եք մտածում, որ խիյարը թարսա բուսնում». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը գյուղացուն հարցրեց. «Գյուղում զավոդ լինե՞ր»: Տարեց մարդու՝ «հա» պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:
5. Ինչպես տատս էր ասում. Սերժ Սարգսյան
Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը հանդիպեց լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այդ նույն ժամանակ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ և նստացույց էր անցկացնում: Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Ես գնամ ի՞նչ խոսեմ, ինչպես տատս էր ասում' աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օրը լրացած սոված մարդու հետ»:
6. Հնարավոր է, բայց ոչ. Տիգրան Սարգսյան
Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին հարցրեց սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների վերանորոգման մասին, ինչին ի պատասխան վարչապետն ասաց. «Հնարավոր է»: Արձագանքելով Ուրիխանյանը նշեց, թե կփոխանցի՞ այդ գումարները, որ վերանորգվեն այդ հիմնարկները այս տարվա բյուջեով: Վարչապետը կտրուկ ու լակոնիկ պատասխան տվեց. «Ոչ»: