Ավելի քան 80 հազար մարդ էր հավաքվել Տոկիոյի թագավորական նստավայրի մոտ' ամանորյա շնորհավորանքն ուղղելու Ակիհիտոն կայսրին և նրա ընտանիքին. հաղորդում է ria.ru-ն:

 

Կայսերական պալատից Ակիհիտոնը դուրս է եկել հատուկ փամփուշտակայուն ապակիով կառուցված պատշգամբ և ողջունել իր հպատակներին: Միապետը հայտնել է իր ուրախությունը, որ կարող է այս հիասքանչ տոնը նշել Ճապոնիայի ժողովրդի հետ:

 

«Ես երջանիկ եմ ինձ զգում, քանի որ այս տոնը նշում եմ ձեզ հետ: Հույս ունեմ, որ Նոր տարին կբերի իր հետ խաղաղություն և անխռովություն երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասել է կայսրը:

 

Նոր տարուն Տոկիո են գալիս հազարավոր ճապոնացիներ, որպեսզի հնարավորություն ունենան անձամբ շնորհավորելու կայսրին: