ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սկսել են իրենց առաքելությունը Բալթյան երկրների օդային տարածքում: Ինչպես փոխանցում է INTERFAX-ը' այս մասին հայտնել են Լիտվայի պաշտպանության նախարարությունից:

 

Ամերիկյան զինուժը կազմված է ավելի քան 150 զինվորներից' օդաչուներ, տեխնիկական աշխատողներ, բուժանձնակազմ, կապի մասնագետներ:

 

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող 4 F-15C Eagle կործանիչները կհերթապահեն Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավակայանում: