Գիտնականները կարծում են, որ Երկիրը գտնվում է կլիմայի շատ լուրջ փոփոխությունների շրջանում և հաստատում է այն կանխատեսումը, որ Երկիր մոլորակը սառցակալելու «մեծ շանսեր» ունի:
Ինչպես հայտնում է argument.ru-ն, NASA-ի մասնագետները սկսել է մտահոգվել այն փաստով, որ Արևը վերջին տասնամյակներում բավարար չափով չի օգտագործում իր ակտիվությունը: Դեպքերի նման ընթացքն՝ ի հակադրություն Երկրի գլոբալ տաքացման, կսպառնա նոր Սառցե դարաշրջան:
Այս երևույթները բացատրվում են նրանով, որ Արևի մագնիսական դաշտի փոփոխությունը, որը ենթադրվում էր, որ պետք է տեղի ունենար 2012 թվականին, տեղի ունեցավ վերջերս՝ 1 տարի ուշացումով: Պատճառը բացատրվում է այն բանով, որ 11 տարվա ընթացքում արևային բևեռները դանդաղ թուլանալով անհետանում են, որից հետո կրկին հայտնվում են՝ փոխելով բևեռայնությունը:
Մարդիկ այս փոփոխությունները հիմնականում չեն նկատում, որովհետև այն ընթանում է բավականին կայուն և դանդաղ: