Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») հերքում է տեղեկությունները, թե օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել:
«Զակազչիկներին փաթթած ունեմ բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմ առ դեմ խոսանք, կարճ կոնկրետ: Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին: Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան չկա, զակազներ են կատարում, դրանց պապաներին փաթթած ունենամ իրենց երեխեքի հետ: Դրանց զակազչիկները, պապաները և իրենց կնանիք են ինձնից հղի, որ իմ վրա գրել են տալիս, ուրիշ բան չունեմ ասելու»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով այդ տեղեկություններին:
Առաքել Մովսիսյանն ասաց, որ Ամանորը անցկացրել է իր տանը՝ ընտանիքի, գյուղի ժողովրդի հետ: Նա նշեց, որ եթե նման բան եղած լիներ, կասեր՝ եղել է, բայց որ չի եղել, ոնց ասի՝ եղել է:
Դիտարկմանը, թե հայտնի է, որ Դուք Հայաստանում խաղատներ չեք այցելում, դրանք այցելում եք Լաս Վեգասում, նա այսպես արձագանքեց. «Տո վաբշե ես ինչ կայֆեր էլ ուզեմ, անում եմ, փաթթած ունենամ բոլորին»:
Նշենք, որ Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին եւ նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ: Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «խաղամոլ» հայ քաղաքական գործիչների եւ օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ:
«Շրջանառվող տեղեկությունների համաձայն' օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը' հայտնի Շմայսը: Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ' Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից:
Ականատեսների խոսքով՝ նախկին Կարապետիչից ոչինչ չի մնացել՝ նիհարել ու հյուծվել է: Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ եւ խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են: Անջատված էր նաեւ ԺԿ-ի քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանի հեռախոսահամարը, իսկ մեր զանգերին կուսակցության գրասենյակում ոչ ոք չէր պատասխանում»,- գրել է կայքը: