Հայաստանի ամենացուրտ մարզերից մեկը՝ Շիրակը, սահադաշտ չունի: Գյումրեցի մի խումբ երիտասարդներ անցած տարեվերջին կայացած Գյումրու ավագանու նիստի ավարտին բարձրացրեցին այս հարցը՝ Գյումրու քաղաքապետից եւ ավագանու անդամներից ակնկալելով աջակցություն: Երիտասարդներն առաջարկեցին նաեւ տարածք, այն է' Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում գտնվող ջրավազանը, որտեղ արդեն մի քանի օր է' աշխատանքներ են տարվում: Այսինքն՝ նրանց նախաձեռնությունը հավանության է արժանացել: Երիտասարդները մտահոգված են, որ շատ հաճախ սահադաշտում չմուշկով սահելու համար ստիպված են լինում հասնել Երեւան: Ու հիմա փորձում են համատեղ ջանքերով նախաձեռնությունը կյանքի կոչել՝ չնայած որ կան որոշակի խնդիրներ: Հարկավոր է մի քանի տոննա ջուր, որը մեքենաներով տեղափոխելու համար պահանջվում է ե՛ւ աշխատանք, ե՛ւ ժամանակ:

 

Տեսանյութը` ԳԱԼԱ-ի"