Արտաքին հետախուզության գնդապետ Գևորգ Վարդանյանը հեռացավ կյանքից երկու տարի առաջ՝ 2012 թվականի հունվարի 10-ին: Գևորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները ընդգրկվել են շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։ Տասնյակ տարիներ աշխատելով արտասահմանում' իր ծավալած գործունեության ընթացքում չի ունեցել ոչ մի ձախողում: Վարդանյանի աշխատանքը այնքան անթերի էր, որ 76-ամյա հետախույզը գաղտնազերծվեց միայն 2000 թվականին, բայց շատ մանրամասներ այնուամենայնիվ գաղտնի մնացին:
Հայտնի են Գևորգ Վարդանյանի կյանքի 7 հետաքրքիր փաստեր, որոնք հանրությանն է ներկայացնում Российская газета-ն:
Մականունը
Դեռ չափահաս չդարձած' Վարդանյանը իր հասակակիցների հետ կազմում է հետախուզական խումբ:1940 թվականից նա ղեկավարում այդ հատուկ խումբը, որը զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։ Այդ ժամանակ ԽՍՀՄ ղեկավար հետ հանդիպումից հետո նա ստանում է Ամիր մականունը, իսկ խմբին հումորով անվանում էին «թեթև հեծելազոր»: Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
Ուուցիչներ
Գևորգ Վարդանյանի աշխատանքի վրա մեծ ազդեցություն են ունեցել հայրը՝ Անդրեյ Վարդանյանը, և նրա «ընկեր-կնքահայր» Իվան Աղայանցը: 1930 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան: Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ, և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը կապեց խորհրդային հետախուզության հետ:
Թշնամիների 400 անհաջողությունը
Գևորգ Վարդանյանն Իրանում ծառայության տարիների ընթացքում իր գլխավորորած խմբի հետ միասին մերկացրեց ավելի քան 400 գերմանական գործակալի։
Գերգաղտնի կինը
Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը' Գոհար Լևոնովնա Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Հանրահայտ են նաև Գևորգի և նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի իտալական գործուղումները։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թվականին: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թվականին:
Խորամանկություն և ըմբռնողություն
Գևորգ Վարդանյանի ամենակարևոր հատկանիշը, որը նրան դարձրեց հայտնի հետախույզ, նրա մտավոր և հոգեբանական գերազանցությունն էր և նպատակասլացությունը: Նա արագ ըմբռնում և առագ կողմնորոշվում էր:
Ամիրն աչքի էր ընկնում նախ և առաջ իր բարձր մտավոր կարողություններով, մասնավորապես' վերլուծական մտքի ունակություններով: Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մեծ մտավոր կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Նա իր աշխատանքի հանդեպ ցուցաբերում էր ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր էր դառնում «մանրուքներից» և բոլորին հայտնի տվյալներից անել պետությունների համար երբեմն ճակատագրական նշանակություն ունեցող հետևություններ:
Ինքն իր կուռքը
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների՝ Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ, անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ « մեծ եռյակի» ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը: Տարիներ անց այս պատմությունը հիմք դառձավ «Թեհրան 43» ֆիլմի համար:
Աշխարհի շուրջ
1951 թվականին Վարդանյանը Իրանից տեղափոխվում է Երևան և ավարտում Երևանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը: Ուսման ավարտին հաջողվել է երկարատև անլեգալ հետախույզի աշխատանքը աշխարհի տարբեր երկրներում, որտեղ Ամիրին հետևում էր նրա կինը՝ Գոհար Վարդանյանը, ով նույնպես հետախուզության աշխատակից էր: Այդ ընթացքում ամուսինները եղել են մոտ 100 երկրում, որոնց իրական քանակը մինչև օրս անհայտ է: