Մանղալի վրա արված խորովածն ու քյաբաբը վտանգավոր են առողջության համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նման եզրահանգման են եկել իրանցի գիտնականները՝ կատարելով լաբորատոր ուսումնասիրություններ: Ըստ նրանց՝ բաց կրակի վրա արված խորովածը մարդու օրգանիզմի վրա այնքան բացասական ազդեցություն կթողնի, որքան ավտոտեխնիկայից արտանետած թունավոր գազերի վնասը:
Գիտնականներն իրականացրել են լաբորատոր և համակարգչային ուսումնասիրությոններ, որոնց միջոցով ցույց են տվել մսի և կրակի բաց օդում շփվելու վտանգի աստիճանը: Ծխի մեջ պարունակվող վտանգավոր նյութերն ավելացնում են մարդու ԴՆԹ-ի մուտացիայի հավանականությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ քաղցկեղի առաջացման համար:
Բնականաբար, այս բացահայտումը այդքան էլ չի ուրախացրել իրանցիներին, ովքեր չեն պատկերացնում իրենց առօրյան առանց ավանդական ուտեստի՝ քյաբաբի կամ գառան եփած խորովածի: Ամենայն հավանականությամբ նրանք չեն դադարում իրենց խոհանոցային ավանդույթներն անկախ գիտական ապացույցներից: