ԱՄՆ-ի Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել Միսսուրիի նահանգի օդնավակայանում: Այս մասին հայտնում է ria.ru- ն՝ վկայակոչելով CNN-ին:

 

Boeing 737-700 օդանավը հունվարի 12-ի երեկոյան պետք է վայրէջք կատարեր Բրենստոնում, սակայն դեռ չպարզված պատճառներով, վայրէջք է կատարել Թեյնի օկրուգի օդանավակայանում:

 

Ինքնաթիռում եղել է 124 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել: