Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Ռուսաստանի Սևաստոպոլ քաղաքում օրերս դաժան ծեծի է ենթարկվել «Հայրենիքի դրոշ» թերթի լրագրող Յուրի Չումակը: 

 

Տուն վերադառնալիս անհայտ անձինք հարձակվել են լրագրողի վրա: Վերջինիս ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

 

Տուժածի խոսքով՝ հարձակվողները գցել են իրեն գետնին ու անմարդկային ծեծի ենթարկել:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ: