Ընդդիմադիր պատգամավորները հունվարի 15-ին կրկին արգելափակել են Ուկրաինայի Ռադայի ամբիոնն ու նախագահությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Պահանջներն անփոփոխ են' ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը, «Բերկուտ» հատուկ ջոկատի լուծարումը, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկի հաշվետվություն ներկայացնելը և 2014 թվականի բյուջեի նախագծի վերանայումը:

 

Երեկ իշխանության և ընդդիմության միջև բանակցություններ են ընթացել, սակայն չի հաջողվել որևէ պայմանավորվածություն ձեռք բերել: Իշխանությունը հրաժարվել է ընդդիմության պահանջները կատարելուց:

 

Հիշեցնենք, որ նախօրյակին նույնպես ընդիմությունն արգելափակել էր Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքը: