Ինչպես գրում է Vesti.ru-ն, 4 երեխաների մայր 35-ամյա բրիտանուհի Բևերլի Փիքորերը, ով 10 տարի շարունակ ամեն օր 40 շիշ գարեջուր է խմել, վերածվել է կենդանի դիակի:

 

Կնոջ լուսանկարները համացանցում տեղադրել է 31-ամյա ամուսինը: Բևերլիի մաշկը դեղնել և ծերացել է, իսկ ատամները թափվել են: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանում, տառապում է լյարդի ցիռոզից և էպիլեպսիայից: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

 

Ալկոհոլից կախվածությունը կնոջ մոտ ի հայտ է եկել 20 տարեկանում, և այդ ժամանակվանից ի վեր նա սկսել է օրական 40 շիշ գարեջուր խմել: