Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը աշխատանքից ազատել է նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին: Պատճառաբանել է, որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է: Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամադրուց յոթը միասեռական են: Իսկ ինքն էլ չի ժխտել դա, ավելին պաշտպանել է նման հայտարարություն տարածողին:

 

Թատրոնում էլի կրճատումներ են սպասվում՝ ասում է տնօրենը, հորինովի հաստիքներն են շատ: Թատրոնի նկարիչ-բեմադրողը աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում: Չնայած, որ այն գործընկերը, ում հայտարարությանն ինքը միացել է, շարունակում է աշխատել թատրոնում:

 

Թատրոնի տնօրենը հորդորում է աշխատանքային վեճերը չկապել սեռական կողմնորոշումների հետ և հանգիստ թողնել 80-ամյա թատրոնը:

 

 

 

 

 

Աղբյուրը` Armnewstv.am