Օքսֆորդի համալսարանի գիտնականների կատարած բժշկական հետազոտությունը մարդկանց տեսողության վերականգմանը նպաստող նոր բացահայտում է արել: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով The Lancet բժշկական հանդեսը:

 

Բացահայտումը կօգնի նրանց, ովքեր տառապում են խորոիդերմիայով՝ աչքի ցանցաթաղանթի դեգրադացիայով, որը հետագայում հանգեցնում է կուրության: Գիտնականները ստեղծել են անվտանգ վիրուս, որը վիրահատական միջամտության շնորհիվ պետք է տեղադրվի աչքի ցանցատաղանթի մեջ և այդ կերպ նպատի տեսողության բարելավմանը:

 

Ավելի վաղ, կամավորների շրջանում կատարվել էր պատրաստուկի թեստավորում, որը սկզբում նպատակ էր ունեցել բացահայտել վիրուսի կիրառման անվտանգությանը: Թեստավորման ընթացքում ոչ միայն չի հայտնաբերվել կողմնակի ազդեցություններ, այլ նաև հիվանդների տեսողությունը զգալիորեն բարելավվել է: