ԳԱԼԱ Հունվար ամսին քաղաքացիները սեփական բյուջեի վրա զգացին գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքները, երբ կատարեցին կոմունալ վճարումներ: Քաղաքացիների համոզմամբ՝ այս տարի գումարի չափը գրեթե կրկնակի գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարումներից:

 

Սոցիալ-տնտեսական այսպիսի պայմաններում ցածր աշխատավարձերի և կենսաթոշակների հույսով ապրողների համար կոմունալ վճարումները ծանր բեռ են հանդիսանում՝ հատկապես հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը: Հարցված քաղաքացիների խոսքերով՝ անորակ գազի համար այդքան թանկ վճարելը ուղղակի հանցագործություն է: