Կիևում ակտիվիստների շրջափակել են կառավարության շենքը՝ բոլոքելով իշխանությունների որդեգրած քաղաքականության դեմ: Ակցիայի ընթացքում իրար են բախվել ցուցարարներն ու ոստիկանները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

Ցուցարարներին աջակցելու համար դեպքի վայր է ժամանել մոտ 300 դիմակավոր երիտասարդ՝ մահակներով և հատուկ պաշտպանիչ միջոցներով:

 

Միևնույն ժամանակ, ցուցարարները, որոնք փորձում են ճեղքել Գրուշևսկայա փողոցում ներքին զորքերի դիմադրությունը, ջարդել են ոստիկանության 2 ավտոբուս:

 

Հիշեցենք, որ այսօր Կիևի մայդանում «ժողովրդական վեչեի» ժամանակ սկսվել են ընդդիմության առաջնորդների և հասարակական գործիչների ելույթները: Ներկայումս հրապարակում գտնվում է մոտ 500.000 մարդ, որոնց թիվն աճում է: