Վերաքննիչ քրեական դատարանի բակի ոստիկանության ուղեկցող մեքենայից, թիվ ՍԴ0074/01/13 գործով (ՀՀ քր. Օրենսգրքի 268 հոդված) կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել էր փախուստի:

 

Ինչպես հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով դա, հետապնդել է վերջինիս և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել փախուստի դիմած կալանավորին: Օգնության եկած մյուս դատական կարգադրիչների ուղեկցությամբ Մարտիրոսյանին տարել են Վերաքննիչ քրեական դատարան և հանձնել կալանավորներին ուղեկցող գումարտակի ոստիկաններին:

 

Սույն թվականի հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության թիվ ՏԴ0097/01/13 քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց հետո տուժողի հայրը փորձել է ինքնասպանություն գործել՝ դատարանի 2-րդ հարկի բազրիքից (ճաղավանդակ) իրեն ցած գցելու եղանակով: Ինքնասպանության փորձը կանխել են դատական կարգադրիչներ՝ արդարադատության սերժանտներ Վահե Սահակյանը և Հայկ Մանթաշյանը, արդարադատության կրտսեր սերժանտ Արսեն Շառյանը, արդարադատության ավագ Էդգար Էլարյանը' ստորաբաժանման պետ, արդարադատության մայոր Մանվել Մնացականյանի ղեկավարությամբ:

 

Դատական ծառայողներն ստացել են խրախուսանք: